Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Հավատում ենք նույնիսկ նրանց, որոնք հարյուր անգամ մեզ խաբել են»

«Հավատում ենք նույնիսկ նրանց, որոնք հարյուր անգամ մեզ խաբել են»
08.07.2023 | 16:52

Մեր քաղաքական տհասությունը հարյուրավոր ապացույցներ տվեց, բայց դարձյալ չխրատվեցինք: Մենք տեսանք մեր տղայական սխալների հետեւանքները եւ այսօր մեր վտիտ ուսերի վրա կրում ենք նրանց վերուժ ծանրությունը, բայց շարունակում ենք նույն սխալներն ավելի լավ վիճակի արժանի եռանդով ու կամակորությամբ:

Մենք անուղղելի ենք, ինչպես բթամիտ աշակերտներ, մինչդեռ յուրաքանչյուրը մեզնից իրան երեւակայում է ուսուցիչ: Մենք աշխատում ենք իրարու սովորեցնել, եւ ինքներս սովորել չգիտենք.:

Մենք հավատում ենք ում ասեք, որ անցորդին եւ կամենաք: Հավատում ենք նույնիսկ նրանց, որոնք հարյուր անգամ մեզ խաբել են եւ հազար անգամ դավաճանել: Հավատում ենք մեր մարմինը տասնյակ տարիներ կրծոտող մեր ներքին որդերին` ընդունելով նրանց զազրելի կրճտոցը սոխակի դայլայլիկների տեղ:

Ո՞րտեղից եւ ինչի՞ց է առաջացել այս անօրինակ միամտությունը, չգիտեմ: Թող բացատրեն հայ ազգի անցյալն ինձանից լավ ուսումնասիրած մարդիկ: Գիտեմ միայն եւ տեսնում եմ, որ մեր քաղաքական տհասությունն անծայր է ու անսահման:

Ալեքսանդր Շիրվանզադե

Վալերի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 6280

Մեկնաբանություններ